ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 30-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽ Նախարարների կոմիտեի մոնիտորինգի` Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերը: Լեւոն Տեր-Պետրոսյանը վերահաստատել է իր հավատարմությունը ԵՄ Նախագահության ներկայացրած առաջարկներին, դա համարելով իրավիճակից դուրս գալու լավագույն սցենարը:
