Պահպանողական կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրությունը

Մարտ 31, 2008 - 14:20

Մարտի 28-ին ժ.14-ին ԱԱԾ է հրավիրվել ՊԿ կենտրոնական խորհրդի անդամ Վահագն Նազարյանը: Վերջինիս ԱԱԾ հրավիրելու հիմքերը բացակայում են: Մոտ 9 ժամ տեւած հարցաքննության ընթացքում ԱԱԾ աշխատակիցներին հուզող հարցերը վերաբերվել են ոչ միայն փետրվարի 20-ից մարտի 1-ը ընկած ժամանակահատվածի իրադարձությունների պարզաբանմանը, այլ ՊԿ եւ ԵՊՄ գործունեությանը: Նշենք, որ ս/թ մարտի 3-ին ՊԿ նախագահ Մ. Հայրապետյանի բնակարանից ԱԱԾ աշխատակից Ա. Հարությունյանն ապօրինաբար՝ առանց հիմքի, առգրավել է ՊԿ եւ ԵՊՄ կնիքները, այսպիսով խոչընդոտելով այդ կազմակերպությունների գործունեության սահմանադրական իրավունքը: Նույն օրը ժ. 23-ի սահմաններում Վ. Նազարյանն ազատ է արձակվել:

Այլ լուրեր

Հաղորդագրություն   Ապրիլ 3, 2008 - 16:20

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ   Մարտ 31, 2008 - 16:00

Հայաստան 2008. վերադարձ ստալինիզմին   Մարտ 27, 2008 - 13:00

Արդյոք իսկապես չկա ազատման հարց   Մարտ 26, 2008 - 17:00

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ   Մարտ 24, 2008 - 14:35