ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մարտ 24, 2008 - 14:35

Մարտի 22-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող` Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուզենբերգերին եւ քաղաքական խորհրդական Անդրեյ Դիդենկոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերը: