Բերման են ենթարկել

Մարտ 19, 2008 - 18:40

Մարտի 16-ին երեկոյան ժամը 8-ին բանավոր, առանց ծանուցագրի Գորիսի ոստիկանություն են հրավիրել Լ. Տեր-Պետրոսյանի Գորիսի շտաբի անդամ, վստահված անձ Խաչատուր Հայրապետյանին: Պատմում է, որ հրավիրել են զրույցի, բայց հենց մտել է, խուզարկել են ու գցել սետկան: Ասել են, որ կասկածվում է մարտի 1-ի անկարգություններին մասնակցելու մեջ: Բայց պատմում է, որ ինքն այդ օրը Գորիսում է եղել: Հարցաքննել են, գրավոր բացատրություն է տվել, ստորագրել: Բաց են թողել առավոտյան 5:30-ին: Այսինքն անօրինական պահել են իննուկես ժամ: