ՀՀ ԱՆ "Երևան- Կենտրոն" ՔԿՀ
03/19/08
Ս.թ-ի մարտի 17-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը այցելել է ՀՀ ԱՆ "Երևան-Կենտրոն" ՔԿՀ` կալանավորված անձանց հետ հանդիպելու և առանձնազրույց ունենանալու նպատակով: Ըստ ՔԿՀ-ի ղեկավարության ՀՀ ԱՆ "Երևան-Կենտրոն" ՔԿՀ–ում պահվում են 18 կալանավորված քաղաքացի: Աշխատանքային խումբը հանդիպել է 6 կալանավորվածների:
Առանձնազրույցների ընթացքում կալանավորված անձինք անհամաձայնություն են արտահայտել իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Վերջիններիս պնդմամբ առաջադրված մեղադրանքներն անհիմն են և կրում են բացառապես քաղաքական բնույթ:
Կալանավորված անձանցից մեկը հրաժարվել է հանդիպել Պաշտպանի ներկայացուցիչների հետ:
Կալանավորված անձինք քրեադատավարական իրավունքների խախտման դեպքերի մասին որևէ բողոք չեն ներկայացրել:
