Բաց նամակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին
Հարգելի պարոն
Սարգսյան:
Փետրվարի 19 ընտրությունները հերթական անգամ ստեղծեցին մեր երկրում բռնության, անհանդուրժողականության, անվստահության մթնոլորտ, խորացնելով ժողովրդի եւ իշխանության միջեւ առաջացած ճեղքը, բեւեռացնելով եւ բաժանելով հասարակությունը:
Մենք չենք մոռացել, որ այս չարիքը սկվեց դեռեւս 1996 թվականի սեպտեմբերից, երբ կեղծիքով եւ ուժով իր պաշտոնն եր փորձում պահպանել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մենք չենք մոռացել նաեւ հետագա խորհրդարանական եւ նախագահական բոլոր ընտրությունները զուգորթող անօրինականության ու բռնության դրսեվորումները: Սակայն վերջին իրադարձությունները գերազանցել են այդ դառը փորձի բոլոր նախադեպերը: Առաջին անգամ մայրաքաղաքի փողոցներում Հայոց պետությունը թափեց սեփական քաղաքացիների արյունը: Արցախյան շարժման քսանամյակի օրերին կատարվեց Երեւանի ՙսումգաիտացումը՚:
Մենք դատավոր չենք, որ մատնանշենք մեղավորներին, սակայն մշակույթի գործիչները միշտ պարտավոր են պաշտպանել զոհերին, աջակցել թույլերին, նեցուկ լինել վիրավորներին: Խաղաղ ցույցերի բռնի ճնշումը եւ մահակներով վտարումը հրապարակից դեպի քաղաքի փողոցներ անխուսափելիորեն բերելու եր բախումների եւ նման որոշումը կամ գիտակցված սադրանք եր կամ առնվազն կոպիտ ու անթույլատրելի սխալ իշխանության կողմից: Զինված ուժերի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ սեփական երկրում անդառնալի հետեւանքներ է ունենալու մեր փոքր երկրի ու ժողովրդի համար:
Պարոն վարչապետ, Դուք, որպես ԿԸՀ կողմից հաստատված նորընտիր Նախագահ դեռեւս կարող եք կանգնեցնել հասունացող քաղաքական եւ սոցիալական ճգնաժամը: Մենք առաջարկում ենք անհապաղ միջոցների չորս կետ, որ մեր համոզմամբ կարող են շտկել իրավիճակն ու մեղմել կրքերը: Դրանք են.
Ա. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Կոալիցիոն կառավարության հնչեցրած գաղափարը չի կարող լուծել խնդիրը, քանի դեռ հասարակության մի ստվար զանգվածը դուրս է մղված Ազգային ժողովից դեպի Թատերական հրապարակ ԱԺ նախորդ կեղծված ընտրությունների հետեւանքով: Միայն Ձեր քաղաքական կամքը կարող է ապահովել Ազգային Ժողովի նոր եւ իսկապես մաքուր ընտրությունները:
Բ. Նորընտիր խորհրդարանում անկախ հանձնաժողովի ստեղծում 2008թ. մարտի 1,1999 թ. հոկտեմբերի 27 դեպքերի,1990-ական թթ. քաղաքական սպանությունների եւ տնտեսական խոշոր հանցագործությունների հետաքննության լայն լիազորություններով:
Գ. Քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատում:
Դ. Հանրային հեռուստատեսության խորհրդի փոփոխություն եւ համալրում հասարակական հեղինակություն ու հարգանք վայելող եւ բազմակարծությունն ապահովող մարդկանցով, ովքեր կերաշխավորեն ազատ ու ճշմարիտ տեղեկատվության սահմանադրական իրավունքը:
Հարգանքով` Տիգրան Խզմալյան,կինոռեժիսոր
Ռուբեն Հախվերդյան, երգահան
Արամ Թալալյան, թավջութակահար
Վահագն Ստամբոլցյան, երգեհոնահար
Գագիկ Գինոսյան,ազգագրագետ,ազատամարտիկ
Հայտարարությունը բաց է