Շվեդիայում մտահոգ են

Մարտ 18, 2008 - 17:20

Ձախերի կուսակցությունը պահանջում է քննարկում անցկացնել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ

Շվեդիան պետք է միջոցներ ձեռնարկի Հայաստանում մարդու իրավունքների նկատմամբ իրականացվող հանցանքի դեմ


Վերջերս Հայաստանում անցկացվեցին նա խագահական ընտրություններ, որոնք անկախ դիտորդների կողմից նկարագրվում են որպես ոչ դեմոկրատական: Ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրյալ վարչապետ Սերժ Սարգսյանը ճանաչվեց հաղթող: Այն հայտարարելուց հետո մեծ թվով ցույցեր տեղի ունեցան մայրաքաղաք Երեւանում: Ռեժիմ ժիմը որոշեց բռնությամբ ճնշել խախաղ բողոքը, ը որպեսզի լռեցնի ցուցարարներին: Արտակարգ դրություն հայտարարվեց ց, իսկ , ըստ տեղեկությունների շատ պատգամավորներ եւ ընդդիմության առաջնորդներ են ձերբակալվել: Պատկերը ծանոթ է անցյալ տարվա խորհրդարանային ընտրություններից, երբ նա խագահը փակեց անկախ լրատվությունը:

-Շվեդիայի լրատվության եւ քաղաքական գործիչների շրջանում Հայաստանի վերաբերյալ տեղեկացվացությունը սարսափեցնող քիչ է: Իրավիճակը շատ անհանգստացնող է: Լրատվությունը չափազանց խիստ հսկողության տակ է: Որսում են լրագրողներին, ձերբակալում են պատգամավորների եւ բանտարկում ընդդիմության առաջնորդներին, - ասում է պատգամավոր Կալլե Լարսոնը (ձախերի կուսակցությունից): Մենք ցանկանում ենք ընդլայնել տեղեկացվածությունը եւ Հայաստանի իրավիճակի վերաբերյալ քննարկում անցկացնել: Այդ իսկ պատճառով այսօր իմ պատգամավորական հարցումն ուղղում եմ արտգործնախարարին, - շարունակում է նա:

Միաժամանակ, երբ միջազգային հանրությունը կենտրոնացած է Վրաստանի, Ուկրաինայի եւ Բելոռուսիայի վրա, Հայաստանն ամբողջովին մոռացվել է, որտեղ իրավիճակն առնվազն նույնչափ վատ է: Նույնիսկ մեր երկրում Հայաստանը շարունակում է մնալ թե քաղաքական, եւ թե լրատվական ստվերում: Բացի այդ այս տարվանից սկսած Շվեդիան դադարեցրել է իր օժանդակությունը երկրին:

-Դա կատարվում է այն ժամանակ, երբ, ընդհակառակն, չափազանց կարեւոր է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Շվեդիան եւ շվեդական կառավարությունը օգնեն եւ աջակցեն ժողովրդավարական ուժերին, որոնք չնայած այս ամենին գոյություն ունեն երկում, - ասում է Ձախ կուսակցության վարչության անդամ Ուլլա Հոֆմանը, որը Հայաստանում է եղել մի քանի անգամ եւ երկրի վիճակի վերաբերյալ լավ պատկերացում ունի:

Ձախ կուսակցությունը պահանջում է, որ Շվեդիան հստակորեն դատապարտի Հայաստանում օրեցօր տեղի ունեցող ոտնձգությունները: Շվեդիան պետք է ստիպի Հայաստանի կառավարությանը վերջ տա բռնություններին եւ ժողովրդավարական ազատություններն ու իրավունքները ոտնահարելուն: Մարդու իրավունքները պետք է անվերապահորեն հարգվեն, իսկ Հայաստանի կառավարությունը չպետք է բացառություն լինի:

-Այն հաշվետվությունները, որոնք օրեցօր ստանում ենք Հայաստանից, ցույց են տալիս, որ իրավիճակը ոչ մի կերպ կառավարելի չէ: Հայաստանի ռեժիմի կողմից ընդդիմության նկատմամբ կատարվող մշտական գրոհումներից պարզ է դառնում, թե մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը որքան քիչ են հարգված: Պարզապես անընդունելի է, որ Շվեդիան լուռ է նույնսիկ այս իրավիճակում,- ավարտում է Ուլլա Հոֆմանը:

2008-03-07