Կոչ
Հարգելի հայրենակիցներ,
Մարտի 21-ին լրանում է Հայաստանի գործող իշխանությունների կողմից պարտադրած այսպես կոչված արտակարգ դրության ժամկետը։ Հանրահավաքների եւ խոսքի ազատությունը սահմանափակող այդ արտակարգ դրությունը մտցվեց մարտի 1-ին, երբ իշխանությունները բռնի ուժ գործադրեցին կեղծված նախագահական ընտրությունները բողոքարկող խաղաղ ցուցարարների դեմ։ Սեփական ժողովրդի դեմ կիրառված այդ բռնությունների հետեւանքով առնվազն 8 հոգի զոհվել են, կան հարյուրավոր վիրավորներ, ձերբակալվել եւ քաղաքական հետապնդումների են ենթարկվել ընդդիմության հարուրավոր ներկայացուցիչներ։
Անտեսելով մարտի 1-ի ողբերգությունը, իշխանությունները անգամ սգո օր չհայտարարեցին։ Մենք կոչ ենք անում մարտի 21-ը ազգովին նշել որպես սգո ազգային օր։ Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին մարտի 21-ին 15.00-ին Ազատության հրապարակը, որտեղ տեղի կունենա մոմավառություն ի հիշատակ հանուն ազատության իրենց կյանքը զոհաբերած մեր համաքաղաքացիների։
Հարգանքի տուրքը մատուցելով եւ՛ ազատության մարտիկների, եւ՛ վարչախմբի ձեռքում զոհ դարձած զոհված ոստիկանի հիշատակին, մեր այս ակցիան կնպաստի ազգային համերաշխության ամրապնդմանը։ Այն նաեւ կխորհրդանշի մեր հասարակության եւ ժողովրդի պատրաստակամությունը շարունակելու պայքարը հանուն ազատության եւ ժողովրդավարության հաստատման։
Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ
