ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 16-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել լիտվական "Սայուդիս" կազմակերպության հիմնադիր, Լիտվայի Գերագույն Խորհրդի նախկին նախագահ, Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան պատվիրակության փոխնախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսի հետ: Պարոն Լանդսբերգիսն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա գլխավորած ժողովրդական շարժմանը: Պարոն Լանդսբերգիսի խնդրանքով Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերը: Երկուստեք կարեւորվել է մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ անկախ հետաքննության անցկացման անհրաժեշտությունը:
