ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 15-ին կայացել է համաժողովրդական շարժման մասնակից կուսակցությունների քաղխորհրդի նիստը: Նիստում քննարկվել են շարժման ռազմավարության ու հետագա անելիքների հետ կապված հարցեր: Խորհրդակցության մասնակիցները վերահաստատել են ավազակապետական համակարգի դեմ պայքարի հարցում իրենց հաստատակամությունը, նշելով, որ այն արդեն վերաճել է ազատության եւ արժանապատվության համար համազգային պայքարի: Բոլոր կուսակցությունների ղեկավարները նշել են, որ հասարակությունը վճռական է տրամադրված օրինական, ժողովրդավարական միջոցներով ներկա իշխանություններից ազատվելու հարցում:
