միայն ժողովրդավարական միջավայրում
Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը երեկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված նամակում նշել է, որ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան իրավունք ունի կասեցնել կամ դադարեցնել Հայաստանի հետ կնքված համաձայնագիրը, եթե լուրջ քաղաքական հետընթաց է տեղի ունենում:
Այս նամակը պաշտոնական զգուշացում է, որ վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի կողմից ֆինանսավորման վրա: Դանիլովիչը նաեւ գրել է, որ կորպորացիան վերանայում է Հայաստանում իր աշխատանքի գործառնական տեսանկյունները հայտնի իրադարձությունների լույսի ներքո, ներառյալ լրատվամիջոցների ազատության սահմանափակումը եւ արտակարգ դրության հայտարարումը, եւ ուշի ուշով հետեւում է իրադրությանը ԱՄՆ-ի կառավարության եւ դոնոր գործընկերների հետ միասին: Որպես Հայաստանի բարեկամ եւ երկարաժամկետ տնտեսական աճի, կայունության եւ ժողովրդավարության ջատագով՝ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան պարտավորություն ունի հաստատելու, որ մեր ծրագիրը գործում է ժողովրդավարական միջավայրում: Կորպորացիայի համաձայնագիրը Հայաստանի ժողովրդի հետ` 235,6 միլիոն դոլար հատկացնելու վերաբերյալ, հիմնված է երկրի քաղաքական ցուցանիշներով ձեւավորվող շարունակական ընթացիկ կատարողականի վրա,- եզրափակել է Ջոն Դանիլովիչը:
