«Մարտի 1-ը սպանդի օր էր»

Մարտ 8, 2008 - 16:51

Մարտի 8-ին` կանանց միջազգային օրը, մի քանի տասնյակ սեւազգեստ կին հավաքվել էր Սբ. Սարգիս եկեղեցու բակում: Չնայած հայտարարված արտակարգ դրությանը` նրանք եկեղեցում մոմ վառելուց հետո երթով շարժվեցին դեպի Լեոյի փողոց: Կանայք սեւ ժապավենով ծաղիկներ էին կապում ծառերին:

Այստեղ մարտի 1-ի գիշերը ժողովրդին ուղղակի ջարդեցին: Առնվազն 8 զոհ ունենք. դա սպանդի օր էր: Հայ կնոջ համար այլեւս ոչ մի տոն գոյություն չունի, մինչեւ մեր վրայից չմաքրենք այդ անմեղ արյունը,- ասում էին ակցիայի մասնակիցները եւ կոչ անում աշխարհի կանանց` նմանատիպ ակցիաներով միանալ իրենց: