Հայոց կանանց շարժում հասարակական նախաձեռնության մասնակիցները ողջունում են «Ազգային Զարթոնք» հասարակական կազմակերպությունների միության՝ ապրիլի 7-ին Հյուսիսային պողոտայում նախատեսվող՝ կանանց ծաղիկներ նվիրելու միջոցառումը եւ հետեւյալ կոչով դիմում են բոլոր կանանց.
- Մինչ այդ, ապրիլի 7-ին, ժամը 15:00-ին հավաքվել ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմաց եւ գրավոր պահանջ ներկայացնել ՀՀ իշխանություններին` անմիջապես ազատ արձակել քաղբանտարկյալներին,
- Մեր բողոքը ներկայացնելուց հետո դատախազության շենքի մոտից գալ Հյուսիսային պողոտա մասնակցելու ժողովրդական զբոսանքին:
ԿՈՉ
Հայոց Կանանց Շարժում, Ապրիլ 5, 2008
